Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, իսկ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններում ներառված է բարձր կոնտեքստում

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, իսկ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններում ներառված է բարձր կոնտեքստում
24.09.2020 | 14:21

Ռուսական վերլուծական կոնտրոններից մեկը հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով գնահատական, որտեղ համապարփակ գնահատում է Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկեր երկրների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, կառավարության այսօրվա նիստում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հայաստանը ներառված է շատ բարձր մակարդակում դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում», - ասաց նա:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե առաջիկայում Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը: «Այդ առումով կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում ու շարունակելու ենք այդ հարաբերությունները զարգացնել», - ասաց նա: Փաշինյանը նշեց, որ ԵՄ-ն, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Հայաստանի համար շատ կարևոր գործընկերներ են, Հայաստանը շատ ինտենսիվ հարաբերություններ ունի Իրանի, Վրաստանի հետ:

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ